20/10/2014 10:25
Վայք-Սիսիան ճանապարհին մերկասառույցի պատճառով 15 մեքենա է արգելափակվել
Այս գիշեր ժամը 05.59-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում՝ մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասիրն տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում (30-րդ կմ) մերկասառույցի հետևանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: