20/10/2014 18:00
Տնտեսագետ. Հայաստանը ևս ենթակա է գնաճային ռիսկերի
«ԱՊՀ տարածաշրջանում սպասվում է սպառողական գների աճ. 2014 թվականին` 7,9 տոկոս, և միայն 2019 թվականին է նախատեսվում, որ գնաճի միտումները կիջնեն 4,9 տոկոսի. Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա 2014թ-ին գնաճը կկազմի 7,4 տոկոս, 2015-ին 7,3 տոկոս։ Բելառուսում նույնպես գնաճ է սպասվում 2014-ին, շուրջ 18,6 տոկոս, իսկ 2015-ին 16,9 տոկոս։ ԵՏՄ մաս կազմող մյուս երկրում` Ղազախստանում, սպասվում է ցածր գնաճ. 2014-ին՝ 6,9 տոկոս, 2015-ին՝ 6,1 տոկոս:
Հայաստանում սպասվող գնաճի տեմպերը ներկայացնելով` տնտեսագետը մատնանշեց արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները, այն է` 2014-ին սպասվում է 1,8 տոկոս գնաճ, իսկ 2015-ին կլինի 3,8 տոկոս գնաճ:
Ըստ Վ. Խաչատրյանի, Հայաստանը ևս ենթակա է գնաճային ռիսկերի, այս պարագայում էական դեր է խաղում նավթի գների նվազումը, որը ՌԴ-ի տնտեսության վրա զգալի ազդեցություն է թողել` կրճատվել են դոլարային մուտքերը. «Այս իրավիճակն ազդելու է նաև Հայաստանի վրա»: