20/10/2014 20:22
«Whisper»-ը օգտատերերի գաղտնիքները տրամադրում է հատուկ ծառայություններին
Գաղտնիքների ուղարկման անանուն «Whisper» ծառայությունը մեղադրվում է հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Բացահայտման հեղինակը «The Guardian» ամսագիրն է, ոևում առկա հրապարևակման համաձայն՝ «Whisper»-ը սերտորեն համագործակցում է նաև ԱՄՆ կառավարության հետ, ինչպես նաև՝ ջանքեր է իրականացնում ծրագիրը գրաքննության չինական կանոններին համապատասխանեցնելու համար:
Ծառայությունը հատկապես տարածված է զինծառայողների շրջանում, ովքեր «Whisper»-ին են վստահում այնպիսի ինֆորմացիա, որը չեն համարձակվի հրապարակել «Facebook»-ում և «Twitter»-ում:
«Whisper» ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ անանուն է գործում և չի հետևում իր բաժանորդներին: «Whisper»-ը հնարավորություն է տալիս նաև պարզել օգտատերի գտնվելու վայրը ինչև 500 մետր ճշգրտությամբ: