21/10/2014 19:52
Պրահան թույլատրել է ձերբակալել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին
Պրահայի քաղաքային դատարանը հոկտեմբերի 20-ին կայացրած որոշմամբ Եվրամիության երկրներում «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին և նրա չորս հանցակիցներին ձերբակալելու թույլատվություն է տվել: Այս մասին հայտնում է Praguepost.com-ը:
Հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար Ա. Սողոյանը հեռակա կարգով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, սակայն թե ինքը և թե իր հանցակիցները պատիժը չեն կրում, քանի որ գտնվում են արտերկրում:
Ա. Սողոյանը ազատազրկման է դատապարտվել 2007 թ. գործարարի սպանությունը պատվիրելու համար, սակայն վարձու մարդասպան Տիմուր Տրետյակովը սխալմամբ սպանել է մեկ ուրիշի, քանի որ նա ենթադրյալ զոհի հետ նույն ավտոմեքենայից է վարել և ևս մեկին սխալմամբ դանակահարել է: