21/10/2014 13:55
Հայաստանը մասնակցում է ԱՊՀ-ի ՀՕՊ ուժերի զորավարժություններին (Տեսանյութ)
Ավելի քան 100 ինքնաթիռ և 9.000-ից ավելի զինվորական Մոսկվայի մարզում մասնակցում է ԱՊՀ-ի ՀՕՊ ուժերի համատեղ զորավարժություններին:
1tv.ru-ի փոխանցմամբ` զորավարժություններին մասնակցում է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ավելի քան 100 կործանիչ:
Զորավարժությունների ընթացքում հետապնդվում և խոցվում են օդային սահմանները անօրինական հատող ինքնաթիռները:
ԱՊՀ միացյալ ՀՕՊ ուժերի 7 երկրների հրամանատարական կետերից զորավարժությունների ամբողջ տեղեկատվությունը կենտրոնանում է Մոսկվայի մարզում գտնվող Օդային-տիեզերական զորքերի կառավարման կետում:
Նշվում է, որ զորավարժությունները նպատակ ունեն կատարելագործել ԱՊՀ-ի ՀՕՊ միացյալ համակարգի գործունեությունը: