21/10/2014 19:00
Ամուսինը ծխելու համար ամուսնական գիշերը սպանել է կնոջը
Բելառուսում ամուսինը առաջին ամուսնական գիշերը սպանել է կնոջը ծխելու պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Զույգը մինչև հարաբերությունների օրինականացնելը ապրել է քաղաքացիական ամուսնությամբ մոտ 10 տարի:
Ամուսնական առաջին գիշերը ամուսինը կնոջը տեսել է ծխախոտով, և նրանց միջև վիճաբանություն է ծագել, քանի որ իրենք պայմանավորված են եղել, որ կինը այլևս չի ծխի:
Տղամարդը զենքով կրակել է նրա վրա, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել՝ զենքը դնելով իր բերանը ու սեղմելով ձգանը: Տղամարդու կյանքը հաջողվել է փրկել: