21/10/2014 09:26
ՀՅԴ-ն «դեմ ըլլալով» կողմ է իշխանություններին
«Չորրորդ իշխանությունը» գրել է. «Որոշ ժամանակ «ընդդիմություն» խաղալուց հետո ՀՅԴ-ն վերադարձել է իր հայտնի գործելաոճին. «Դեմ ըլլալով» իշխանություններին կողմ աշխատել: Ընդդիմադիր երեք խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ օրակարգում երկու արտահերթ հարց ներառել՝ «Հայտարարություն Հայաստանի կառավարման ճգնաժամի մասին» և «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին:
Միայն թե ԱԺ ՀՅԴ խմբակցությանը հրահանգվել է հրաժարվել այն ստորագրելուց: ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանն այս քայլը պատճառաբանել է, թե իրենց հետ հարցերը չեն քննարկել, հետևաբար՝ իրենք չեն կարող ստորագրել «դեմ տված» թղթի տակ:
«Չորրորդ իշխանության» լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, սակայն, երեկ առավոտյան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այդ տեքստը տարել է ՀՅԴ խմբակցություն, փորձել նրանց հետ քննարկել, բայց ՀՅԴ-ականները մերժել են ընդդիմությանը առաջարկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: