21/10/2014 12:00
Թուրքիայի վարչապետը պատրաստ է հրաժարական տալ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ նա քրդերին վերաբերել է որպես երկրորդ կարգի քաղաքացիների:
Trend գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ:
Թուրքիայի վարչապետի խոսքով՝ Թուրքիայում խոսք անգամ լինել չի կարող մեկ ազգի՝ մյուսի նկատմամբ գերակայության մասին:
Երբ Թուրքիայի կառավարությունը հրաժարվեց ուժ կիրառել «Իսլամական պետության» դեմ՝ Սիրիայի քրդաբնակ Կոբանի քաղաքի բնակչությանը պաշտպանելու համար, ընդդիմադիր կուսակցությունները Թուրքիայի կառավարությանը մեղադրել էին քրդերին, որպես երկրորդ կարգի քաղաքացիների վերաբերվելու մեջ: