21/10/2014 10:09
Ո՞ր վարչական շրջաններում են ամենից շատ ամուսնալուծվում
2013 թվականի ընթացքում Երևանում գրանցվել է 7007 ամուսնություն և 1642 ամուսնալուծություն: «168 Ժամի» փոխանցմամբ՝ ամուսնությունների թիվը 2012-ի համեմատ նվազել է 111-ով, իսկ ամուսնալուծությունների ավելացել է 163 ով: Երևանում ամուսնալուծություններ/ ամուսնություններ հարաբերակցություն աճել է և 2013 թվականին կազմել 23,4 տոկոս:
Եթե պայմանականորեն ասված դա անվանեք ամուսնալուծության հակվածություն, ապա ըստ մայրաքաղաքի վարչական շրջանների` առաջին տեղում Արաբկիրն է: Այստեղ 2013-ին գրանցվել է 218 ամուսնալուծություն: 2-րդ տեղում Նոր նորքն է, 3-րդում` Կենտրոնը: