21/10/2014 09:47
ԲՀԿ-ն իր «պահեստային» ուժերին ոտքի է հանել
«Իրատես de facto» գրել է. «Այս օրերին ԲՀԿ-ն ոտքի է հանել իր բոլոր «պահեստային» ուժերին, այլ խոսքով՝ իրենցից սնուցվող քաղաքական ուժերին, միավորումներին, մարդ-կուսակցություններին, որպեսզի հայտնի ֆիլմի հանգույն հայտարարեն, թե «наш царь самый лучший царь»:
Ու վերջինններս էլ իրենց գործը հրաշալիորեն իրականացնում են, գովում են «ցարին», նրա արժանիքները ներկայացնում և փաստում նրա հզոր գործոնը մեկնարկած շարժման մեջ:
Հետաքրքիր է, որ նրանց նաև «ապսպրել են», որ մշտապես հայտարարեն, թե այս ամենի առանցքը ԲՀԿ-ն է, իսկ շարժման առաջնորդ կարող է «կարգվել» միայն Գագիկ Ծառուկյանը: Այս հարցում, թերևս, մտածելու առիթ պետք է ունենան հարթակի մյուս լիդերները, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Տեսնես ինչպես է, օրինակ, Տեր-Պետրոսյանը համաձայնվելու, որ իրեն «քաղաքագիտական» որոշ քայլեր թելադրի Գագիկ Ծառուկյանը»: