21/10/2014 20:10
Մեկնարկել է հանդբոլ առաջնության եզրափակիչ փուլը
Երևանի «Դինամո» մարզասրահում երեկ՝ հոկտեմբերի 20-ին մեկնարկել է մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը:
Առաջնությունը սկսվել էր գարնանը, որին մասնակցում էին 12 թիմեր: Շրջանաձև մրցակարգով խաղերից հետո 3-ական լավագույնները պայքարը շարունակելու իրավունք էին ստացել:
Եզրափակիչ փուլի առաջին խաղում ԼՂՀ-ի հավաքականը 39:18 (20:4) հաշվով առավելության հասավ Շենգավիթի թիմի նկատմամբ: Երկրորդ` ՀՄԴ-Վանաձոր հանդիպումն ավարտվեց Վանաձորի հավաքականի հաղթանակով՝ 33:30 (15:11) հաշվով: