21/10/2014 10:02
«Մի քանի հավ ու ճիվ ունենք, ձեր դարդից մորթենք, պրծնենք»
Գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացը արդեն մեկնարկել է: Հաշվարարները տնետուն ընկած մարդկանց ծանոթացնում, բացատրում են համոզում են մեկառմեկ ներկայացնել անշարժ ու շարժական գույքը, որն առնչվում է գյուղատնտեսությանը:
Հաշվարարի գործը ստանձնած երկու երիտասարդներ «Հրապարակի» հետ զրույցում ասել են. «Սկզբում աղանդավորների տեղ են դնում, իսկ երբ բացատրում ենք մեր այցի նպատակը, վերաբերմունքի մեջ գրեթե ոչինչ չի փոխվում: Հիմա էլ սկսում են մուննաթ գալ` մի քանի հավ ու ճիվ ունենք, ձեր դարդից դրանք էլ մորթենք պրծնենք»: