21/10/2014 20:54
Human Rights Watch.Ուկրաինայի ԶՈւ-ը Դոնեցկում կասետային ռումբեր են կիրառել
Հայտնի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզի խիտ բնակեցված շրջաններում կասետային ռումբեր են կիրառել:
Vesti.ru-ի փոխանցմամբ` այդպիսի գործողությունները խախտում են պատերազմի օրենքները և կարող են համարվել ռազմական հանցագործողություններ:
Human Rights Watch-ը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրականացված հետազոտությունները ցույց են տվել այդպիսի ռումբերի կիրառման տասնյակ դեպքեր՝ քաղաքային և գյուղական շրջաններում:
Նշվում է, որ հոկտեմբերի 2-ին Դոնեցկի ռմբակոծությունը, որի ընթացքում զոհվել էր Կարմիր խաչի աշխատակիցը, իրականացվել էր կասետային ռումբերով: