21/10/2014 13:06
Ընտանիքի մայրը դիմում է հայրենակիցներին. Տղան ծանր հիվանդ է (Տեսանյութ)
Շիրակի մարզի Հոռոմ գյուղում բնակվող Նալբանդյանների ընտանիքում դժբախտություն է: Ընտանիքի որդին՝ Արթուրը, երիկամի փոխպատվաստման կարիք ունի: Հայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը չունի վիրահատության հնարավորություն: Մայրը որդու հետ Երևանում տուն է վարձակալում, իսկ հայրն աշխատում է Ռուսաստանում, որ հոգա ծախսերը: Արթուրն երկու օրը մեկ «Արաբկիր»բժշկական կենտրոնում հեմոդիալեզ է անցնում:
Որպես վերջին միջոց, ընտանիքի մայրը՝ Արաքսին, դիմում է բարեգութ մարդկանց օգնությանը:
Նրա հեռախոսահամարն է՝ +37493 31-34-15:
Արթուրին փրկելուն պատակով Արաքսի Նալբանդյանի անունով Ինեկոբանկում հաշվեհամարներ են բացված.
2050153627471001 ՀՀդրամ
2050153627471020 ԱՄՆ դոլար
2050153627471040 Եվրո
2050153627471011 ՌԴ ռուբլի