21/10/2014 16:11
Մինվոդիում ծեծի ու սպանության գործով մոտ 30 հայ է ձերբակալվել (Տեսանյութ)
Այս տարվա սեպտեմբերին Մինվոդիում տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի ու սպանության գործով ձերբակալվել է 33 մարդ, որոնցից մեծ մասը հայեր են:
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ ձերբակալվածների թվում կան նաև անմեղ մարդիկ:
Կենցաղային հողի վրա ծագած վեճը սկսվել է քաղաքի սրճարաններից մեկում: Դրա ընթացքում Անդրանիկ Ցականյանն ու Եվգենի Սմիրնովը շշով հարվածել են սրճարանի այցելու Ռոման Սավչենկոյի գլխին, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Արդեն հիվանդանոցից Սավչենկոյի ընկերը զանգահարել է հայերից մեկին ու հայհոյել, որից հետո ավելի քան 30 մարդուց բաղկացած խումբ է մտել հիվանդանոց ու ծեծելով սպանել ադրբեջանական արմատներով Անատոլի Լարինովին:
Մանրամասները՝ Armnewstv.am-ի տեսանյութում: