21/10/2014 15:21
ԱԺ-ում քննարկվում է սահմանամերձ համայնքների հարկերի մասին օրենքը
Այսօր «Սահմանամերձ համայնքների հարկերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող ֆինանասների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքվեց, թե զեկույցում քանի սահմանամերձ համայնքեր են հաշվի առնվել:
«Ուզում եմ նախ իմանալ, թե քանի սահմանամերձ համայնքներ կան, որոնք ազատվում են այսօր հարկերից և ինչպե՞ս եք փորձում մոտավորապես 3 մասի բաժանել կոնկրետ եկամտահարկը: Դուք արտոնություններ սահամանում ե՞ք, ասենք Չինարի դպրոցում աշխատող դպրոցի ուսուցչուհու աշխատավարձի մասով: Նաև՝ մենք մտնում ենք ԵՏՄ, արդյոք հաշվի եք առել այս հանգամանքը: Եթե հայն աշխատում է Ռուսաստնում, և Ռուսաստանի օրենքն ասում է, որ տեսական բյուջեից Կենտրոնի ֆեդերալ բյուջեի միջև պետք է հարկ վճարել, արդյոք սա հաշվի եք առել: Մենք իրավունք ունեն՞ք Ռուսաստանից պահանջել մեկ ռեզիդենտի փոխանցում Հայաստանի եկամտահարկի բյուջե: Այս փոփոխությունից հետո հարկային համակարգը կմնա նույնը, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց պատգամավորը, որին ի պատասխան հիմնական զեկուցողն արձագանքեց, որ այդ բոլոր նորմերը հաշվի են առնվել:
«Բոլոր նորմերը հաշվի են առնվել, սակայն եթե կան վիճելի չափանիշներ, դրանք բոլորը կքննարկվեն: Ինչ վերաբերում է համայնքներին հաշվարկին, ապա մենք այն կատարել ենք 26-47 բնակավայրերի մակարդակով: Կա սահմանված հաշվարկ, որը նախնական արդյունքներով է կատրաված: 2.5 մլդի նվազման մասին է խոսքը գնում»,- ասաց զեկուցողը:
Իսկ աշխատավարձի մասով, Միրումյանը պարզաբանեց, որ օրենքը նման դրույթ չի սահմանում: Այսինքն` նման արտոնություն չի սահմանվել: «Օրենքում չկա նման արտոնություն: Իսկ ԵՏՄ անդամակցության մասով կասեմ, որ հարկային շրաջանակներում չի սահմանափակում անդամակցող երկրին հակերի մասով արտոնություններ ունենալ, իսկ բյուջեում գումար փոխանցելու նման նորմ նախատեսված չէ»,-ասաց Միրումյանը` ընդգծելով, որ նման դրույթ ևս նախատեսված չէ:
«Դա ըստ էության նորմալ չէ: Կողմը ինքը պետք է համաձայն լինի, որ իր երկրում հարկ վճարվի: Չեմ կարող համաձայնել ձեր այդ տեսակետի հետ, սակայն համաձայն եմ, որ սա իր մեջ որոշակի ռիեսկեր է պարունակում, բայց ձևակերպումերն այնպես են արվել, որպեսզի դա վտանգավոր չլինի»,- բացատրեց Միրումյանը: