21/10/2014 13:26
Նաիրա Զոհրաբյան. «Արյան բաղնիքներով» կարող են ոչ մեկի չսպառնալ
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Շահեն Հարությունյանը դատապարտվում չորս տարվա ազատազրկման, այն դեպքում, երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին ազատության մեջ է և «Սյունյաց արքունիքից» նման դեպքերում պաշտոն են ստանում»,- ՄԻՊ զեկույցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնմալով Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի դատավճռին:
Ն. Զոհրաբյանն անդրադարձավ նաև Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի հայտարարությանը, որ «եթե Ծառուկյան Գագիկը համարձակվի ինձ վախեցնել, արյան բաղնիք կսարքեմ իր համար», Նաիրա Զոհրաբյանն հայտարարեց, որ «արյան բաղնիքներով» կարող են ոչ մեկի չսպառնալ: