21/10/2014 12:55
Նոր Նորքում նռնակ և տարբեր տրամաչափի 426 փամփուշտ է հայտնաբերվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի հարևանությամբ` ձոր տանող ճանապարհին, զինամթերք է թողել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 426 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ` առանց փամփուշտների:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: