21/10/2014 09:04
Հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանն է Ղարաբաղում
Սկզբում Գագիկ Ծառուկյանն էր Ղարաբաղում Բակո Սահակյանի հյուրը, ապա Դաշնակցության պատվիրակությունը` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Հիմա էլ Ղարաբաղում է հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանը` իր թիմակիցներով: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Բակո Սահակյանի այս ակտիվացումը ոմանք ոչ միայն Ղարաբաղի խնդրի հրատապությամբ են բացատրում, այլև ՀՀ-ԼՂՀ քաղաքական դաշտի ակտիվացմամբ, մոտալուտ պրոցեսների վրա ԼՂՀ նախագահի հնարավոր ազդեցությամբ: Թե դա ինչպես կլինի, կերևա մոտ ապագայում»,- գրել է թերթը: