21/10/2014 10:16
Ս. Ալեքսանյանն անվճար լավաշի դիմաց մարդկանցից անձնագրի է պահանջում. Առավոտ
«Առավոտում» կարդում ենք. «ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող կիսակառույց «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում արդեն մեծ հերթեր են գոյանում: Բանն այն է, որ պատգամավորը մոլի տաղավարներից մեկում հացի արտադրամաս է բացել ու համայնքի բնակիչներին անվճար լավաշ է բաժանում:
Օրերս էլ արտադրամասի պատին այսպիսի գրություն է հայտնվել՝ «Լավաշը տրվում է միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին: Խնդրում ենք ներկայանալ անձնագրերով»:
Պարզվում է՝ անվճար լավաշից փորձել են օգտվել նաև այլ համայնքների բնակիչները, ինչը բարերարին ստիպել է այդպիսի սահմանափակումներ դնել»: