21/10/2014 10:43
Աղետ «Վնուկովոյում». Մահացել է Total նավթային ընկերության ղեկավարը
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձնահավաք մեքենային. բախման հետևանքով հրդեհ է բռնկվել:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Վնուկովո» օդանավակայանի մամուլի ծառայությունը հաստատել է հաղորդագրությունն այն մասին, որ թռիչքի պահին վթարված Falcon-50 օդանավի սրահում գտնվել է ֆրանսիական Total խոշոր նավթային ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Կրիստոֆ դե Մարժերին:
Բացի այդ, մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, օդանավը բախվել է ձնահավաք մեքենային, որն անհայտ պատճառներով թռիչքի պահին հայտնվել է թռիչքուղու վրա։
Նախնական տվյալներով՝ մահացել է 5 ուղևոր՝ ձնահավաք մեքենայի վարորդը, օդանավի անձնակազմից 3 մարդ և մեկ ուղևոր։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Total խոշոր նավթային ընկերության ղեկավարը ՌԴ էր այցելել երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման նպատակով։