21/10/2014 10:38
Սպասվում է անկայուն եղանակ
Այսօր կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, երեկոյան՝ պարզեցում: Օդի ջերմաստիճանն այսօր գիշերը +5+8, ցերեկը +14+17, երեկոյան +10+12: Այս մասին տեղեկացնում են meteo-tv կայքը:
Առաջիկա օրերին սպասվում է ջերմային ռեժիմի առումով խիստ անկայուն եղանակ: Օդի ջերմաստիճանի հաճախակի տատանումներ են սպասվում ողջ շաբաթվա ընթացքում, տարբերությունը կարող է կազմել 2-4աստիճան, որն էական կլինի հատկապես մետեոզգայուն անձանց համար: Ջերմաստիճանի տատանումները խիստ բացասաբար են անդրադառնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Ի հայտ է գալիս գլխապտույտ, զարկերակային ճնշման շեշտակի տատանում, ինքնազգացողության վատացում, մեծանում է սրտի անբավարարության և ինֆարկտի դեպքերը:
Ծերերին խորհուրդ է տրվում այսպիսի օրերին խստորեն հետևել սննդակարգին, ժամանակին ընդունել ցուցված դեղամիջոցները: Ընդհանուր առմամբ, ցանկալի է անցնել օրվա ավելի հանգիստ ռեժիմի, սնվել թեթև, բայց լիարժեք: Այսպիսի եղանակին խիստ շատանում են նաև հարբուխի և սուր շնչառական ինֆեկցիաների դեպքերը, քանի որ առավոտյան ու երեկոյան զով, նույնիսկ ցուրտ եղանակ է, ցերեկը՝ համեմատաբար տաք: Հաճախ լվացեք ձեռքերը, հնարավորինս նպաստեք օրգանիզմի բարձր դիմադրողականությանը. սա զերծ կպահի ձեզ հասարակական վայրերում հնարավոր վարակվելուց: Հագնվեք ըստ եղանակի՝ նախընտրությունը տալով բամբակյա հագուստի, հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին: Առողջ եղե՛ք: