22/10/2014 16:58
Հովհ. Մանուկյան. Անհայտ կորածների մասին օրենքով Կառավարությունը ևս մտահոգ է
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը, «Անհայտ կորածների մասին օրենքի» նախագծին անդրադառնալով, ասաց, որ թե ՀՀ ՊՆ-ի, Կարմիր Խաչի և ԱԳ նախարարության հետ համապատասխան հայեցակարգ է մշակվել, սակայն այն դեռևս շրջանառության մեջ չէ:
«Ուղարկվել է նաև ՀՀ Արդարադատության նախարարություն, բայց ոչ ԱԳՆ-ից, ոչ Արդարադատության նախարարությունից որևէ արձագանք չենք ստացել: Նշել եք, թե ուսումնասիրություններ եք իրականցնում: Կխնդրեի հիմնավորել, թե ինչո՞ւ է օրենքը աննպատակահարմար համարվում: Տարբեր հանդիպումների ժամանակ այս հարցը հաճախ է բարձրացվում»,- հայտարարեց պատգամավորը:
Հարցին պատասխանեց Արադարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով իր խոսքում ասաց, որ այդ հարցին պատասխանել են, հիմնավորելով, որ պատասխանում ոչ թե գրված է, որ աննպատակահարմար է կամ ինքն այդպիսին է համարել, այլ, երբ 2013 թվականի հունիս ամսին օրենքը մտավ կառավարություն, այդ ժամանակ պատեհ պահ չէր:
«Հարմար պահ չի եղել այդ ժամանակ: Մենք ուսումնասիրում ենք այդ ամբողջ ընթացքը և փորձում ենք հասկանալ, թե օրենքի անհրաժեշtությունն ու հրատապությունը արդյոք կա, ինչպես նաև՝ անհրաժեշտություն կա՞ արդյոք առանձին օրենքի: Շատ խնդիրներ կան որոնք առնչվում են այդ օրենքի հետ, այդ թվում և` քաղաքացիական օրենսգրքի հետ: Պետք է հասկանանք, թե ինչքանով է օրենքը բխում Հայաստանի շահերից ու Հայաստանի միջազգային իրավունքից»,- պատասխանեց նախարարը:
Կարճ ժամանակում, նրա խոսքով, այս նախագծի վերաբերյալ կառավարությունը կարծիք կհայտնի:
«Մենք ևս մտահոգ ենք այս հարցով և համապատասխան որոշում կայացնելուց հետո ձեր դիրքորոշումը ևս հաշվի կառնենք»,- ասաց նախարարը: