22/10/2014 14:56
Ֆրանսիայի դեսպան. Շատ ոլորտներում Հայաստանը մերձեցել է Եվրոպային
Հայաստանում վերջին չորս տարվա մեջ շատ բան է փոխվել, շատ ոլորտներում այս երկիրը մերձեցել է Եվրոպային: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում գրանցվել է զգալի առաջընթաց: Երբ 2010-ին ես եկա Հայաստան, երկրում խոսվում էր այնպիսի խնդիրներ մասին, որոնք այսօր արդեն չկան»,- ասաց Անրի Ռենոն՝ ավելացնելով՝ դեռ, իհարկե, կան խնդիրներ, որոնք լուծել է պետք, սակայն առանց խնդիրների պետություններ չեն լինում.
«Նույնիսկ Ֆրանսիան ունի խնդիրներ, այն էլ լուրջ խնդիրներ»,- ասաց դեսպանը:
Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին և նշեց, որ իր հետ Հայաստանից տանում է գեղեցիկ հայուհիների ժպիտներն ու մի խաչքար:
Նախորդող հրապարակում՝ Անրի Ռենոն դիվանագիտական առաքելությունն ավարտում է ՀՀ-ում