22/10/2014 14:23
Դեսպան. Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին
Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին՝ բովանդակային իմաստով և գտնել հակամարտության կարգավորման լուծում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով մոտ օրերին սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպանն, ասաց ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նա չցանկացավ մանրամասներ ներկայացնել, սակայն ընդգծեց՝ ղարաբաղյան հակամարտություն կարգավորման միակ ճանապարահը բանակցայինն է:
«Այլ ճանապարհ չկա: Ղարաբաղյան կարգավորման գործընթացը հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին և այն Մինսկի խմբի բացառիկ իրավասությունների մաս է կազմում»,- ասաց դեսպանն՝ ավելացնելով, որ հենց դրանից ելնելով առաջիկայում Փարիզում կկայանա նախագահների հանդիպում:
Նախորդող հրապարակում՝ Անրի Ռենոն դիվանագիտական առաքելությունն ավարտում է ՀՀ-ում