22/10/2014 16:00
Այվազյանը՝ Փոստանջյանին. Եթե ինձ ցիտում եք, ցիտեք ամբողջապես
Խորհրդարանում բուռն քննարկումները շարունակվում են: Հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե արդյոք վերջինս հանգստցել է, որպեսզի կարողնա իր հարցը հնչեցնել:
«Նախ մի փոքր ճշտող հարց. դուք հանգստացե՞լ եք», - հարցրեց Փոստանջյանը: Ի պատասխան Վարդան Այվազյանը արձագանքեց.
«Ճշտող պատասխան. Ցանկություն ունե՞ք, որ նիստը հետաձգվի»,- հարցին հարցով պատասխանեց Այվազյանը:
Փոստանջյանը պատասխանեց, որ ցանկություն ունի նիստը հանգիստ շարունակել. «Հիմա բուն հարցը. դուք ունե՞ք հստակ տվյալներ, թե քանի փոքր ձեռնարկատեր է գործում սահմանամերձ գոտիներում, թե քանի՞ն են նրանցից կոշկակար, վարսահարդար և այլն: Բացի այդ` զեկույցում նշված սահմանամերձ գոտիների տատանումների արդյունքում, որտեղ մեկ նշված է 26-46, մի տեղ էլ 47 համայնք, այդ տատանման մեջ որքա՞ն է կազմելու այդ մարդկանց քանակը»,- հետաքրքրվեց պատգամավորը՝ նկատելով, որ հարակից զեկուցող Այվազյանն իր խոսքում նշեց, որ չի բացառվում, թե զեկույցում մոռացել են դրանք ընդգրկել: «Այդ մոռանալն ինչո՞վ է պայմանավորված: Չունեք տվյալներ համայնքների վերաբերյալ, թե՞այլ բանով»,- հետաքրքրվեց Զարուհի Փոստանջյանը:
Փոստանջյանը նշեց նաև, որ սոցիալական նպաստների արտոնությունները պետք է տրամադրվեն ոչ թե ձեռնարկատիրական ու տարածքային արտոնություններ սահմանելով, այլ՝ ճյուղային մեթոդոլոգիայի կիրառման տեսքով:
«Թե քանիսն են, կառավարության ներկայացուցիչը կներկայացնի ձեզ: Ինչ վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին, ես ասացի, որ դա կազմում է 2.5 մլդ դրամի կարգի գումար: Տիկին Փոստանջյան, ուզում եմ ասել, որ ես չեմ ասել, թե համայնքներից որևէ մեկին մոռացել ենք: Այլ մենք ասել ենք, որ այդ իրավասությունը պետք է վերապահել միայն կառավարությանը: Եթե ինձ ցիտում եք, ցիտեք ամբողջապես, իսկ ճյուղային արտոնություններ ասելով` չեմ հասկանում ինչ նկատի ունեք: Մենք ասել ենք, որ փաթեթում ընդգրկված են այն համայնքները, որոնք խնդրի ունեն: Մենք առաջարկում ենք նաև աջակցել այն համայնքներին, որոնց տրվում են արտոնություններ: Ինչ վերաբերում է մնացած երկու օերնքներին, ապա այստեղ կառավարությունը ներկայացրել է, որ դրանց նկատմամբ կկիրառվեն առանձին օրենքներ: Մենք ասում ենք, որ ճյուղային մեթոդոլոգիայով չենք կարող քմիմիական արդյունաբերության համար ճյուղային արտոնություն տալ: Ձեր ասածն էլ է ընդունելի, բայց այստեղ մեխանիզմի խնդիր կա: Կառավարությունն ասում է, որ սահմանամերձ համայնքներին հարկերից ազատենք, եթե հետագայում խնդիրներ առաջանան դոտացիայիով փոխհատուցենք»,- մանրամասնեց Այվազյանը:
Նախորդող հրապարակում՝ Փաշինյան-Այվազյան տղայական զրույց՝ ԱԺ-ում. «Տո վատը դու ես, այ տղա...»