22/10/2014 14:47
Բագրատյան. Էն ժամանակ տեղն ա եղել, լավ ա եղել, պետք էր, արել ենք
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարանում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մի քանի դիտողություն արեց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին՝ կապված սահմանամերձ գյուղերի հարկերի օրենքում փոփոխություններ կատարելու հետ:
Արձագանքելով ՀԱԿ պատգամավորի դիտողություններին՝ Վ. Այվազյանը հիշեց Բագրատյանի վարչապետության օրերը և ընդգծեց, որ այդ ժամանակ ընդունվցին օրենքներ, որոնք այսօր ստիպված են լինում փոփոխել:
«Պարոն Բագրատյան, այնպես եք խոսում, կարծես, ձեր վարչապետության օրոք ամեն ինչ անթերի է եղել: Քանի որ ինձ մեղադրեցիք, պետք է պարզաբանեմ, թե ում ենք տալիս ու ինչքան ենք տալիս: Տալիս ենք սահմանամերձ տարածքներին, որի ցանկը կհաստատի կառավարությունը: Հիմա դուք դեմ եք, բայց եթե իմ հշողությունը սկսում եմ պրպտել, ինչ-որ բաներ են առկայծում: Դուք ձեր վարչապետության օրոք բերեցիք մի օրենք, որը Կառավարության թույլ էր տալիս ընդունել մի որոշում, որով սահմանեցիք ամբողջ տուրքերն ու վճարները: Այն ժամանակվա Չարենցավանի քաղաքապետ Վարդան Այվազյանն էլ առաջարկություն արեց, որպեսզի այդ եկամտահարակը, որն անհասանելի էր, տեղական բյուջեի մուտքի մաս կազմի, բայց դա դուք անձամբ չթույլատրեցիք»,- հիշեց Վ. Այվազյանը` շարունակելով, որ այն ժամանակ, երբ ֆինանասական անկախություն էին խնդրում, օրենքն ու պետությունը դա թույլ չտվեց` հենց Բագրատյանի նախաձեռնությամբ:
Վ. Այվազյանը հիշեցրեց նաև, որ այդ 15 տոկոսը դոտացիայից պակասեցվեց, բայց հաջորդ տարի նորից ուղղվեց: «Այո համաձայն եմ, որ համայնքների խնդիրների լուծման առաջին ատրիբուտը դա ֆինանասկան անկախությունն է, սակայն վատ մեխանիզմը ներդրվել է հենց ձեր ժամանակ: Էն որ խնդրում էին համայնքների գազի համար սեփականություն, ասացիք՝ չի կարելի: Հիմա էլ ասում եք` ինչի է ցանկը սենց»,- ակնարկեց Վ. Այվազյանը` մանրամասնելով նաև, որ տուրքերի մասով չկա պետական բյուջեի այլ եկամուտ, որ գնում է համայնքային բյուջե:
«Տալիս ենք 2.5 մլդ, իսկ 25 մլդ կազմել է հոսունայնությունը, որը կորած փող չէ: Դա էն 25 մլդ է, որ վաղը հետ ենք վերցնելու: Այն փողն է, որ վաղը չէ մյուս օրը հետ եմ վերցնելու: Ես դոկտոր չեմ, ոչ էլ հավակնում եմ լինել դոկտոր»,- արձագանքեց Վ. Այվազյանը` ինքն էլ ընդգծելով, թե կցանկանար, որ արտոնությունների ցանկն ավելի ընդլայնված տեսնել, սակայն միջոցները թույլ չեն տալիս:
Բագրատյանն էլ իր հերթին արձագանքեց` նշելով, թե այն ժամանակ ինչ արվել է, տեղին է արվել: Նա ընդգծեց, թե այն ժամանակ պատերազմ էր, իսկ պետությունը ոտքի պետք է կանգներ:
«Իմ ժամանակները կապ չունեն քննարկվող հարցի հետ: Էն ժամանակ տեղնա ա եղել, լավա եղել: Առաջին երկիրն էինք, որ պատերազմի ժամանակ ոտքի կանգնեցինք: Պետք էր, արել ենք ու ճիշտ էր: Ստացեք աճ, բա՞ ինչի չեք ստանում: Պատերազմի տարիներին 7 տոկոս աճ ենք ստացել»,- վրդովվեց ՀԱԿ պատգամավորը՝ շեշտելով, որ օրենքը չի կարող չպատասխանել այն հարցին, թե ո՞ւմ որքան են հարկային արտոնություն տրամադրում:«Օրենքը չի կարող չպատասխանել այդ հարցին»,- նեղսրտեց պատգամավորը:
«Պարոն Բագրատյան, ձեր ժամանակ 11 տոկոս աճ էիք ստանում»,-արձագանքեց Այվազյանը, իսկ ռեպլիկը դուր չեկավ Բագրատյանին:
«Մնացած հարցը աշխատանքային կարգով, խնդրում եմ չբանավիճեք»,- միջամտեց Հերմինե Նսղդալյանը: