22/10/2014 16:11
Բամբակաշատում մահացել է 85-ամյա կին. Կասկածվում են նրա դուստրն ու որդին
Հոկտեմբերի 19-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում մահացել էր 85-ամյա մի կին: Գյուղապետ Արբակ Եղիազարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գյուղում խոսակցություններ են պտտվում, որ կնոջը կենցաղային վեճի պատճառով ծեծելով սպանել են նրա դուստրն ու որդին, սակայն իրեն ստույգ որևէ բան հայտնի չէ:
Գյուղապետը ասաց նաև, որ սովորական, որևէ բանով չառանձնացող ընտանիք է եղել, ապրել են հիմնականում արտերկրում ապրող եղբոր օգնությամբ, քույրն ու եղբայրը, որ մոտ 40 տարեկան են, ամուսնացած չեն եղել և չեն աշխատել:
Նա ասաց, որ գյուղում տարածված խոսակցությունների համաձայն՝ տղան հոգեկան խնդիրներ է ունեցել: