22/10/2014 18:42
Բեգլարյանը ԲՀԿ պատգամավորի հարցին հստակ կպատասխանի մեկ ամսից
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց Գեղարքունիքի մարզի Աղբյուրաձոր համայնքի 12 կմ անմխիթար ճանապարհի խնդրի, ինչպես նաև նույն մարզի Մաքենիս համայնքի ջրի բացակայության վերաբերյալ:
«Մաքենիսում տարրական խմելու ջուր չկա և 1800 մետր ջրագիծ է պետք է քաշել»,-ասաց նա և հարցրեց, թե ե՞րբ են բնակիչներին հուզող «օրհասական այս հարցերը լուծում ստանալու»:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ի պատասխան ասաց, որ Աղբյուրաձորի ճանապարհի վերանորոգման հարցն ընդգրկվել է Համաշխարհային բանկով ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների ցանկում, իսկ ջրագծի հարցն այս պահին քննարկվում է: «Այդ խնդրը ևս առաջիկայում լուծում կստանա: Ցանկում ներառված է, բայց սկզբնաժամկետով, վերջնաժամկետով կոնկրետ մեկ ամսում ես ձեզ կասեմ»: