22/10/2014 14:05
Գիտնականները կստեղծեն ամենախելացի մարդկանց
Գենետիկական ճարտարագիտության շնորհիվ կարող են հայտնվել աշխարհի ամենախելացի մարդիկ: Այդ մասին հայտնում է Utro.ru-ն:
Միչիգանի համալսարանի գիտնական Սթիվեն Հսուի կողմից կատարված հետազոտության շնորհիվ պարզվել է, որ մարդկային ԴՆԹ-ի տարբեր տեսակների կատարյալ համադրության դեպքում կարող են ծնվել մինչ այժմ գոյություն ունեցող մարդկանցից շատ ավելի խելացի մարդիկ:
Մասնավորապես, խոսքը մոտ 1000 բալ մտավոր զարգացման ցուցանիշ (IQ) ունեցող մարդկանց մասին է:
Գիտնականների խոսքով` այս տեսության իրականացումը հեռավոր ապագայի խնդիր է, սակայն մոտ ապագայում ևս կարող ենք սպասել այս ասպարեզում ավելի փոքր, բայց կարևոր հայտնագործությունների: