22/10/2014 19:17
Շախմատի տան հետնամասում «ԱԿ-74» ինքնաձիգ, «Ֆ-1» նռնակ և 39 փամփուշտ է եղել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Շախմատի տան հետնամասում` ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ստվարաթղթե պարկ, որի մեջ առկա էր «ԱԿ-74» տիպի առանց փամփշտատուփի ինքնաձիգ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և 7.62 մմ տրամաչափի 39 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: