«Ես միայն տղայիս չեմ կորցրել… իմ երջանկությունը, իմ կյանքն եմ կորցրել»

22/10/2014 20:29

«Ես միայն տղայիս չեմ կորցրել… իմ երջանկությունը, իմ կյանքն եմ կորցրել»


Ուղիղ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 22-ին, իր 30-րդ աշունը նոր բոլորած՝ կյանքից հեռացավ երիտասարդ, տաղանդավոր դերասան Երվանդ Ենգիբարյանը: Հեշտ չէ նրա մասին խոսել առանց զգացմունքայնության, քանզի նա մարդկանց հիացնում ու գրավում էր թե՛ էկրանից, թե՛ բեմից, թե՛ կյանքում. արևի պես լուսավոր, միշտ ժպտերես «ՈՍԿԵ ՏՂԱՆ» երեկ կդառնար ընդամենը 31 տարեկան: Life.panorama.am-ը այսօր հյուրընկալել է Երվանդ Ենգիբարյանի մայրիկին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսորի օգնական Լիաննա Պողոսյանին: Հանդիպեցինք Երվանդի «մոտ», մայրն այնտեղ իրեն զգում էր ավելի խաղաղ, զավակին մոտ:

-Տիկին Լիաննա, ի՞նչ տեսակի զավակ էր Երվանդը:

-Նախ, այնպիսի զավակ էր, ինչպիսին իրեն սպասում էի. առաջին իսկ օրը, երբ զգացել եմ, որ իմ մեջ կա շնչող ինչ-որ արարած, զգացել եմ նաև, որ տղա է: Այդ պահին հասկացա, որ նա լինելու է իմ կիսատ թողած նպատակներն իրականացնողը: 9 ամիս հետո՝ այն վայրկյանից, երբ ծնվեց, լսեցի նրա ճիչը և տեսա նրան՝ զգացի, որ նա լինելու է իմ կյանքը, իմ շունչը, իմաստն իմ կյանքի: 30 տարի ամեն օր ես արթնանում էի երջանիկ, զգում էի այդ երջանկությունը բառիս բուն իմաստով. առավոտ է, արև է, և ես լավ եմ զգում: Ինչո՞ւ: Որովհետև Երվանդ կա: Դեռ փոքրուց, երբ արթնանում ու նրան կողքիս տեսնում էի, ամբողջ հոգով երջանկանում էի, ցնծում: Այդպիսի տղա է եղել. ինձ նվիրել է երջանկություն զգալու իմաստը:

-Մանկության տարիներին ինչպիսի՞նն էր՝ հանդարտ, խելոք, թե՞ ավելի ակտիվ էր:

-(Ժպտալով) շատ չարաճճի, ինչքան կարողացել է, ինձ «չարչարել» է… Հետաքրքրասեր երեխա է եղել. դպրոցից փախչում էր՝ երկրորդ հարկից թռչելով: Իր կողքով ոչ-ոք անտարբեր չէր անցնում: Ինքն իրեն մատուցում էր: Դեռ փոքրուց արտիստ էր մինչև ոսկորները: Չէր ցանկանում սովորել, իրեն միայն թատրոնն էր հետաքրքրում: Միշտ ասում էի՝ լավ սովորի, կարդա, այլ թեմաներով հետաքրքրվի: Ասում էր. «Ո՛չ, ինձ դա պետք չէ: Ես բեմն եմ սիրում ու բացի բեմից ուրիշ ոչինչ չեմ պատկերացնում իմ կյանքում: Այն, ինչը ինձ կարող է բեմում պետք գալ, կսովորեմ, իսկ մնացած բաներն ինձ չի հետաքրքրում»: Տան հետ կապված գործերը բոլորովին չէր սիրում, ոչինչ չէր անում տանը: Երբ քայլում էր, լվացվում կամ հաց ուտում, միևնույն է, նրա մտքերը միշտ ուրիշ տեղ էին. զգում էի, որ իր դերն է կրկնում:

-Երևի, բացի հմայքից ու տաղանդից, հենց այդ աշխատասիրության արդյունքն է, որ մարդիկ նրան շատ են սիրում, հանդիսատեսի համար անփոխարինելի է:

-Այո, շատ աշխատասեր էր: Երբ մասնակցում էր «Երկու աստղ» նախագծին, յուրաքանչյուր օր՝ առավոտյան, թե ուշ գիշերին, տանը երգում էր, փորձում: Այնպես որ, նա միշտ զբաղված էր, տանը լինելով՝ միշտ «բացակայում» էր: Հիմա ինձ հաճախ են ասում՝ շատերն են կորցնում երեխա, շատերն են կորցնում երիտասարդ… Ես միայն տղայիս չեմ կորցրել, այլ իմ միտքը, իմ երջանկությունը, իմ կյանքը, իմ շունչը… Իմ ամեն ինչը ինքն էր, կարծես իմ մեջ ձուլված լիներ ու ցավեցնելով այդ ձուլումը դուրս հանեն…Երեկ իր ծնունդն էր, այսօր՝ մահվան 1 տարին: Ես չկամ, գոյություն ունեմ միայն ֆիզիկապես: Հանուն իրեն՝ ինձ այս մեկ տարին պահել եմ… Ի՞նչ է լինելու հետագայում, նույնիսկ չեմ էլ պատկերացնում:

-Սիրո՞ւմ էր Ձեզ հետ կիսվել:

-Այո, իր գործնական հարցերը միշտ միասին քննարկում էինք, հաճախ ամբողջ գիշերներ էինք լուսացնում՝ զրուցելով: Կիսվում էր իր դերերի մասին: Տղաս նույնիսկ միշտ նշել է, որ ամենախիստ, «ամենադաժան» և «նյարդայնացնող» քննադատը մայրն է:

-Փաստորեն, այնքան էլ հեշտ չէ, երբ մայր ու զավակ միասին են աշխատում:

-Երբ նոր էր սկսել ներկայացումներ բեմադրել, նույնիսկ ինձ հետ չէր ցանկանում աշխատել, քանի որ շատ խիստ էի ռեժիսուրայի հարցում: Ինքը դեռ նորավարտ երիտասարդ էր, մարդկանց, դերասանների հոգեկան ապրումները բեմի վրա խորությամբ չէր զգում…բայց հետո ասածս ընկալում էր:

-Դուք ռուսերեն լեզվո՞վ էիք տանը շփվում:

-Այո, կարելի է ասել՝ միշտ: Այդ պատճառով էլ Երվանդը շատ լավ ռուսերեն գիտեր: Իրեն հաճախ էին հարցնում, թե արդյոք ռուս էր: Բայց, բնականաբար, հայ է: Պարզապես ես Ռուսաստանում եմ ապրել և հայերենին շատ վատ էի տիրապետում:Երևի այն ժամանակ Աստված կամեցավ ինձ երջանկացնել որպես կին, որպես հայուհի, և Երվանդիս նման կապուտաչյա, գեղեցիկ տղա նվիրել:

-Տիկին Լիաննա, Երվանդի հետ աշխատել եք միևնույն՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Հիմա Ձեզ համար այնտեղ դժվար չէ՞:

-Գիտեք, ամեն անգամ երբ իր խաղացած ներկայացումներն են բեմադրվում՝ մեկ ուրիշ դերասանով, ես կարծես նորից կորցնում եմ իրեն: Այդ ցավը մի սարսափելի բան է, ոչ-ոք ինձ չի հասկանա: Ամեն անգամ, երբ «Абонамат» ներկայացումն ավարտվում է, ինձ համար ուզում են շտապօգնություն կանչել: Ես բեմի վրա նրան եմ տեսնում, վերջաբանում գիտեմ, թե ինքն ինչ էր անում… Իմ աչքի առջև անընդհատ նա է՝ իր շորերը, իր գրիմը, իր դերը… Ծանր է շատ, նման բան ոչ-ոք չի պատկերացնի…Տան մասին էլ չխոսեմ, ես օջախ չունեմ: Այն, ինչ ինքը սիրել է, ես չեմ ուտում, չեմ պատրաստում: Շատ էր սիրում խորոված և ես, երբ հիմա խորովածի հոտը զգում եմ, ինձ շատ վատ եմ զգում: Երվանդն իմ աշխարհն էր, իսկ հիմա ես աշխարհ չունեմ: Ամեն օր սպասում եմ լույսը բացվի, որ գամ իր մոտ, իրեն տեսնեմ, իր կողքին լինեմ: Բեմում ինչքան ծաղիկներ էր ստանում, բոլորն ինձ էր նվիրում: Ներկայացումների պրեմիերաների ժամանակ չէի կարողանում իրեն գրկել, քանի որ գրկումս ամբողջովին ծաղիկներ էին, բեմից գրեթե երբեք առանց ծաղիկի չէր իջնում: Թատրոնում աշխատում եմ 37 տարի, տեսել եմ իր բոլոր ներկայացումները, հանդիսատեսի արձագանքը: Մարդիկ այնպես էին ծափահարում, երբ նրան բեմում տեսնում էին, որ ստիպված էր լինում սպասել ու դահլիճի հանդարտվելուց հետո նոր ներկայացումը սկսել: Երբեք «կիսաքայլ» չի խաղացել, չի խաղացել կերպարներ, որոնք լիաթոք չի զգացել: Երբ Եսենինի կերպարն էր ներկայացնում, բոլորին թվում էր՝ իրական Եսենինին են տեսնում: Եթե ասեմ՝ Երվանդն ինձ համար արև էր, հաց, շունչ, ջուր, դա քիչ է: Ես լիովին դատարկություն եմ զգում՝ լինի դա տանը, դրսում, աշխատավայրում:

-Արտաքինից թվում էր, որ հանդարտ բնավորություն ունի:

-Ո՛չ, շատ բուռն էր…Դպրոցում միշտ ուսուցիչներին ասում էի.«Ներեցեք, նա «բնական աղետ» է՝ ցունամի, երկրաշարժ, փոթորիկ… Ես տանը համբերում եմ չէ՞, դուք էլ համբերեք: Նա այդպիսինն է, ի՞նչ կարող եմ անել»: Իսկական հոլ էր փոքր ժամանակ, հանգիստ չուներ:

-Հետագայում բնավորությունը փոխվե՞ց:

-Ինքն իր վրա շատ աշխատեց: Նամանավանդ, երբ ինստիտուտն ավարտեց և նաև որպես ռեժիսոր էր ներկայանում՝ 5-6 տարի առաջ, զգաց, որ դերասաններն իր նկատմամբ հավատով են լցված, յուրահատուկ վերաբերմունք ունեն, հետևում են իրեն՝ փոխվեց, ավելի հավասարակշռված դարձավ: Շատ էր աշխատում՝ գիշեր ու ցերեկ: Հետաքրքիր ընկեր, զրուցընկեր էր: Ճիշտ է, իր մեջ այդ փոթորկոտ էությունը կար, տանը կարող էր հանկարծակի ժայթքել, բայց շուտ էլ հանդարտվում էր և ուտելու համեղ մի բան ուզում… տատանվող տրամադրություն ուներ: Նրա հետ միևնույն ժամանակ և հետաքրքիր էր, և հաճելի էր, և դժվար էր:

-Գեղեցիկ երիտասարդ էր, աչքի ընկնող, միշտ կանանց ու աղջիկների ուշադրության կենտրոնում: Անձնական, սրտային հարցերով ձեզ հետ կիսվո՞ւմ էր:

-Ինձ թվում է, նրա սրտում ոչ-ոք չկար, չէր սիրում…Իմ զգալով՝ ծանր հոգեվիճակներ շատ է ունեցել: Նա չէր սիրում բարձրաձայնել ինձ մոտ, բայց, քանի որ իր հետ նույն շրջապատում էի աշխատում, գլխի էի ընկնում նրա զգացմունքների մասին: Երբ ասում էի, զարմանում էր, հարցնում, թե որտեղից գիտեմ: Չէր սիրում ամեն ինչ «գալ և մայրիկին պատմել», նա բառիս բուն իմաստով, իրեն փոքրուց տղամարդ էր մեծացնում:

-Տիկին Լիաննա, իսկ երբեք չի՞ ակնարկել, որ ցանկանում է ընտանիք կազմել, ամուսնանալ:

-Իր կյանքի վերջին շաբաթների ընթացքում՝ հավանաբար նախորդ տարվա սեպտեմբերի սկզբներին էր, նկատում էի, որ իրեն հարմարավետ չի զգում: Չէ՞ որ արդեն փոքր չէր, իր ընտանիքը պետք է կազմեր: Իրեն ասացի. «Երվանդ, գուցե բավական է տանջվես: Հիմա քո հոգում փոթորիկ է, գտիր խաղաղ ծովախորշ ու հանգստացիր: Չէ՞ որ բոլոր նավերը ծովախորշ են փնտրում փոթորկի ժամանակ: Ամուսնացիր, զգաստացիր, որպեսզի մի քիչ հանգստ ապրես: Այլապես միշտ առավելագույնով ես ապրում, դա ինքնակերություն է, ինքդ քեզ ուտում ես»… Ծիծաղեց ու ասաց. «Ոչ մայր, դա ինձ համար չէ, ես դեռևս չեմ պատրաստվում հանգստանալ»: Շատ էի սպասում, որ 30-ամյակն իր համար այն շեմն է լինելու, որն անցնելով՝ պետք է իր կյանքը փոխի, ավելի երջանիկ լինենք: Ինքն էլ ասում էր, որ չմտածեմ, ամեն ինչ լավ է լինելու, բայց… եղավ այն, ինչ եղավ:

-Բայց ասում են, որ հաճախ էր սիրահարվում…

-(Ժպտում է) Գաղտնիք չէ, որ Երվանդը սրտակեր էր… Երբ նոր էր անձնագիր ստացել՝ 17 տարեկան էլ չկար, սիրահարվեց ու սիրած կնոջ հետ Հայաստանից հեռացավ: Բավական երկար ժամանակ Ռուսաստանի տարբեր թատրոններում էր հանդես գալիս: Նման հարաբերություններ շատ է ունեցել, բայց պաշտոնական ամուսնություն երբեք չի ունեցել:

-Ճի՞շտ էին խոսակցությունները, որ իր հետ վթարի ենթարկված աղջկա հետ նույնպես մատանիներ էին փոխանակել: Ի դեպ, տեղեկություններ ունե՞ք նրանից, ինչպե՞ս է, ասում էին՝ չի քայլում:

-Ես նման բան չգիտեմ, գուցե նման բան մտածել են, բայց չի հասցրել: Եղել է խոսակցություն, որ այդ աղջիկն իրեն դուր է գալիս, բայց մատանիների մասին խոսք չի եղել: Այդ աղջիկն էլ, երբ ուշքի եկավ, ասաց, որ մատանիներ չեն փոխանակել: Երվանդը եթե չգտներ իրեն ընկալող կին, միասին չէին կարող ապրել… սակայն նա միշտ սիրահարվում էր դերասանուհինների, ինչը ընտանիք կազմելու համար շատ դժվար է: Խնդիրների դեպքում ոչ-ոք ներող չի լինում: Միայն մեկ անգամ է եղել, որ դերասանուհու չի սիրահարվել…Ինչ վերաբերում է վթարի օրը իր հետ եղած աղջկան, գիտեմ, որ շատ լավ է, քայլում է, նույնիսկ հաճախ Հայաստանում է լինում, բայց մենք երբեք չենք հանդիպում: Դա կողքից եմ լսել: Թեև կարճ, բայց շատ հետաքրքիր կյանք է ապրել Երվանդը: Կյանքն ամբողջ ուժով «շնչել», կլանել է՝ շրջագայելով տարբեր քաղաքներում, հանգստավայրերում: Ամեն ինչում մաքսիմալիստ էր, սիրում էր, երբ ամեն ինչը լավն է լինում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:30 Զորամաս են այցելել ԵՊՀ-ի մի խումբ դասախոսներ Այսօր, 15:25 Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Այսօր, 15:15 Փրկարարները հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են կորած քաղաքացուն Այսօր, 15:03 Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Այսօր, 14:53 Զինվորը սամանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Այսօր, 14:26 Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Այսօր, 14:23 Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դին Այսօր, 14:05 Երևանում և առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:55 Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:32 Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (Տեսանյութ) Այսօր, 13:24 Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Մարզպետի վերադառնալուց հետո, Կիրանցում վիճակը կրկին լարվեց Այսօր, 12:59 Առանձին թեմա է Մհեր Գրիգորյանը, որն իր վրա վերցրեց պատմական ստորագրությունը, հարցեր կան ուղղված նրան․ Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով

Տվյալ բաժնի վերջին նյութերը