22/10/2014 10:54
ԵՄ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը կարևոր է
Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական քայլ է:
Trend-ի փոխանցմամբ՝ Մարդը նշել է, որ բարձր մակարդակում այդպիսի հանդիպումների կազմակերպումը շատ կարևոր է, և իրենք ակնկալում են, որ ձեռնարկվող քայլերը կնպաստեն ստատուս-քվոյի փոփոխությանը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախաձեռնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Փարիզում: