22/10/2014 19:26
Գյումրիում նորածին թոռնիկին վաճառելու դեպքով հարուցվել է քրգործ
Գյումրիում նորածին թոռնիկին վաճառելու դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ Հոդվածի (Երեխայի առք ու վաճառքը) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Գյումրիի բնակչուհիներից մեկը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որ նորածին թոռնիկին գումարի դիմաց ծննդատանը տվել են համաքաղաքացիներից մեկին, սակայն խոստացված գումարը՝ 1000 ԱՄՆ դոլար, չեն վճարել:
Գնորդը ծննդատանը ճանաչել է երեխայի հայրությունը և տարել երեխային: