22/10/2014 12:06
Լեյլա Յունուսին պաշտպանելու համար` Բաքու կժամանեն ԵՄ-ի պատգամավորները
ԵՄ խորհրդարանի պատգամավորները կուղևորվեն Ադրբեջան, որպեսզի աջակցեն մեկուսարանում գտնվող հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին:
RFI.fr-ի փոխանցմամբ` Լեյլա Յունուսը այս տարի դարձել է Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակի հավակնորդ:
Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ ԵՄ-ի խորհրդարանի բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կմեկնեն Ադրբեջան, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն Լեյլա Յունուսին:
Այս շաբաթ Ադրբեջանի դատարանը որոշում կկայացնի 58-ամյա իրավապաշտպանի վերաբերյալ:
Յունուսը ԱԱԾ-ի մեկուսարանում է գտնվում արդեն 3 ամիս՝պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով:Նա բազմաթիվ անգամ բողոքել է ծեծից, որը նրա նկատմամբ կիրառվում է, ինչպես նաև բժշկական օգնության տրամադրման բացակայությունից: Իրավապաշտպանը տառապում է դիաբետից:
Եթե Յունուսը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: