22/10/2014 10:36
Լիբանանի պաշտպանության նախարարը մեկնել է Իրան
Իրանը շարունակելու է աջակցել Սիրիայի, Լիբանանի և Իրաքի ժողովուրդներին: Այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը Լիբանանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Սամիր Մողբելի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչության խնդրին և նրա դեմ պայքարելու անհրաժեշտությանը, նշել է, որ Իրանը շարունակելու է հովանավորել տարածաշրջանի, այդ թվում՝ Սիրիայի, Լիբանանի և Իրաքի ժողովուրդներին:
Ընդգծելով Լիբանանի սահմանների պահպանման անհրաժեշտությունը՝ այդ երկրի պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Լիբանանի ժողովրդին Իրանի ցուցաբերած աջակցությունը:
Ավելի վաղ Լիբանան կատարած այցի ընթացքում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել էր, որ բարի կամքից ցուցաբերելով, Իրանը Լիբանանի բանակին սպառազինություն է նվիրելու: Շամխանին հայտարարել էր, որ նվերը մատուցվելու է Լիբանանի պաշտպանության նախարարի Իրան կատարելիք այցի ժամանակ: