22/10/2014 18:20
Աշոտյան. Լավ ա Տեր- Պետրոսյանի անվան համալսարան էլ չեք բացել ժամանակին
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
Արամ Մանուկյանը իր խոսքում նշեց, որ գարնանը կառավարությունը հաստատել է պետական բուհերի դիմորդների թիվը, որը հասնում է մոտավորապես 15 հազարի: «Այդ տեղերի համար դիմել է մոտավորապես 12 հազարը: Ընդհանուր թիվը մոտավորապես կամում է 13 հազար: Իսկ ընդհանուր առմամբ ընդունվել է մոտավորապես 9000 ուսանող: Այս պետական բիզնես ծրագրի 10 հազարը թիվը չի լրացվում: Ժողովրդի ասած` «նիդաբոռ ա»,- նկատեց պատգամավորը, ով հավելեց նաև, որ դիմել է նախարարություն, որտեղից պատասխանել են, թե այդ տարի դիմորդների թիվը հասնում էր 13 հազարի:
«Բոլորը բուհ են ընդունվում: Մեր ժամանակ կոնկուրս է եղել բոլոր տեղերի համար, իսկ այսօր առաջին տարին է որ դիմորդների թիվը ավելի քիչ է, քան հատկացված տեղերինը: Ո՞վ է կազմել այս ձախողված ծրագիրը: Հիմնակամ բուհական ուսումնական հաստատություններում վարվող այս քաղաքականությունը ինչպե՞ս կարդարացնենք»,- հարցրեց Ա. Մանուկյանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ սիրողական բնույթի հեռախոսազրույցի արդյունքում վերցված արդյունքները քննարկման ենթակա չեն:
«Դուք կարող էիք պաշտոնապես այդ թվերը ճշտել նախարարությունից: Տեղյակ եմ, որ զանգել եք բուհերի ռեկտորներին և կապը լավ չի եղել, հավանաբար ոտքի վրա նման սիրողական թվեր են ստացվել: Ինչ վերաբերում է վարվող քաղաքականությանը, ես հայտարարել եմ, որ մենք հեշտացնում ենք ընդունելության քննությունները: Համալիր արդյուքներում որոշել ենք թուլացնել դիմորդների և ծնողների հոգեբանական գործողությունը և դիտավորյալ կառավարությունը հատուկ մի քանի տեղ ավելի է սահմանել: Սա լրջագույն ազդեցություն է ունեցել: Անգամ սուր քննադատները չգիտեն՝ ինչով քննադատեն ընդունելության քննությունները»,- ասաց նախախարը` հավելելով, որ քննություն չհանձնողների վերաբերյալ թվերը պետք է հստակեցնել:
«Կառավարությունը գնացել է պիլոտային ծրագրի և որոշել, որ մի քանի մասնագիտություններով ընդունելության քննություններ չեն լինելու: Դա ևս շատ լավ արդյունք է գրանցել»,- հավելեց Արմեն Աշոտյանը, որին ի պատասխան Ա. Մանուկյանը վրդովված արձագաքնեց.
«Իհարկե, ես եմ զանգել, որովհետև ձեզանից թիվ ստանալ հնարավոր չէ: Ձեր տեղակալը մի թիվ է ասում, դուք՝ մեկ ուրիշ: Սեպտեմբերի կեսերին չգիտեիք, թե Հայաստանում քանի աշակերտ է սովորում: Հիմա էլ երեք թիվ ենք ստացել, որոնք միմյանց հետ չեն համապատասխանում: Միասնական ճշգրտված համակարգ ձեզ մոտ չկա:
Դուք ասում եք ծնողների համար հատուկ քաղաքականություն եք վարում, այսինքն՝ դուք ծնողների համար ե՞ք հատուկ քաղաքականություն վարում: Դուք նպատակային ոչնչացրեցիք մասնավոր բուհերը: 70 բուհից ասօր ոչ մեկը չի մնացել: Հեռակայով բժիշկ կամ իրավաբան չեն դառնում, պարոն նախարար: Մարդիկ չեն գնում սովորելու, մարդ չկա: Սա ձախողված քաղաքականություն է, իսկ դուք ասում եք հոգեբանական»:
«Ավարտեցի՞ք: Հիմա ինձ լսեք: Շատ տպավորիչ եք արտասանում այբուբենի ձայնավոր հնչյունները: Բովանդակությամբ կարող եք լրացնել ձեր տառաճանաչությունը: Ես գիտեմ` ինչ եմ անում և ինձ մի ասեք, թե ինչ անեմ: Ես գիտեի, որ այդ հարցադրման տակ կա մասնավոր շահ: 90 ականների սկզբից է այդ սխալ եղել: Բացել եք տասնյակ մասնավոր բուհեր, որոնց որակը երբեք չեք ստուգել: Ընդունված մարդկանց տրվել են թղթի կտորներ: Գունավոր «պրինտերների» վրա տպված թղթի այդ թափոններով մարդիկ սփռվել են աշխարհով մեկ: Հիմա Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից դիմում են մեզ և ինձ ասում` Մսրա Մելիք կամ չգիտեմ ինչ համալսարանից թուղթ են ստացել: Լավա Լևոն Տեր- Պետրոսյանի անվան համալսարան էլ չեք բացել ժամանակին: Այդպես էլ կարող էիք անել»,- արձագանքեց նախարարը` հավելելով, որ այդ ժամանակվա վարած քաղաքականության հետևանքով ՀՀ կրթությունը չի ճանաչվել Իրանում, Սիրայում, Լիբանանում:
«Տալիս էիք դիպլոմներ մարդկանց, ովքեր երբևէ Հայաստան մուտք չէին գործել, ուր մնաց 5 տարի Հայաստանում սովորեին: Դուք մարդկանց ճակատագրերը խեղել եք»,- եզրափակեց խոսքը ԿԳ նախարարը: