22/10/2014 15:28
Փաշինյան-Այվազյան տղայական զրույց՝ ԱԺ-ում. «Տո վատը դու ես, այ տղա...»
Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Վարդան Այվազյանի բանավեճին փորձեց միջամտել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով իր տեղից փորձեց Վարդան Այվազյանին ուղղել:
«Դուք նման իրավունք չունեք: Պատգամավորի հետ այդպես չեն խոսում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը, ինչին ի պատասխան պատգամավոր Վարդան Այվազյանն արձագանքեց. «Լավ դու-ին եմ տալիս: Իսկ քեզ… Դո՞ւ ինչի անհանգստացար»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Սահմանամերձ գյուղերում հարկային օրենքում» փոփոխություններ և լրացուներ կատարելու նախագիծը:
Իր տեղից արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանը, ում Վ. Այվազյանն ասաց. «Լավ չես արա, տո դու չես կարա, ուր մնաց քո կողքի նստածը»:
Նիկոլ Փաշինյանն էլ հակառակվեց. «Տո վատը դու ես, այ տղա...»
Բանավեճին փորձեց միջամտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով պատգամավորներին հորդորեց կարգի հրավիրել իրենց.
«Սիրելի պատգամավորներ, սա Խորհրդարան է, շուկա չէ»: