22/10/2014 13:33
Պորոշենկոն թույլատրել է հեռակա կարգով դատել Յանուկովիչին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է մինչ այդ Գերագույն Ռադայի կողմից ընդունված օրենքը, որը թույլ է տալիս հեռակա կարգով դատել մարդկանց, ովքեր մեղավոր են ազգային անվտանգության հարցերում իրականացված հանցանքների համար:
Lenta.ru-ի փոխանցմամբ, հատուկ օրենքը, որը թույլ է տալիս լրացումներ կատարել գործող քրեական օրենսգրքում, տարածվելու է նաև այն հանցագործությունների վրա, որոնք իրականացվել են 2014թ.-ի հեղափոխության ժամանակ երկիրը լքած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա:
Նոր օրենքը թույլ է տալիս հեռակա կարգով դատավարություն իրականացնել այն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների համար:
Ռուսաստան փախած Յանուկովիչին մեղադրում են 2014թ.-ին Մայդանի ակցիայի մասակիցների դեմ ուժ կիրառելու մեջ: