22/10/2014 18:55
ԿԽՄԿ-ն խոսել է Քարվաճառ ներթափանցաց դիվերսանտների դատավարության մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակն անդրադարձել է Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի նկատմամբ դատավարություն սկսելու հարցին: Այս մասին գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ նշելով, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովայի խոսքով՝ ԿԽՄԿ-ն տեղեկացված է առաջիկա դատական նիստի մասին:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է այդ մարդկանց և հնարավորություն է ստեղծում, որ նրանք կապ հաստատեն հարազատների հետ: Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ ձերբակալվածներին պետք է մարդկային մոտեցում ցուցաբերվի և պետք է ապահոված լինեն որոշակի պայմանենր: Միջազգային մարդասիրական իրավունքը չի բացառում նրանց նկատմամբ դատական գործընթացը, սակայն դրա ընթացքում պետք է ապահոված լինեն իրավական երաշխիքները»,- ասել է Հուսեյնովան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Դ. Ասքերովի և Շ. Գուլիևի գործով առաջին դատը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտում:
Նախորդող հրապարակումներ՝ Մանրամասներ՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին. ԼՂՀ ոստիկանություն