22/10/2014 11:17
Այս գիշեր օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հոկտեմբերի 22-24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ին արևելյան շրջաններում , 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Քամին կլինի հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն այսօր գիշերը կնվազի 2-4 աստիճանով, իսկ հոկտեմբերի 23-ին կբարձրանա՝ 2-3 աստիճանով:
Մայրաքաղաքում ևս հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հոկտմեբրեի 26-ին կլինի անձրև: