22/10/2014 16:25
Փոստանջան. Այս օրենքով սահմանում ապրող մարդկանց հուսախաբ է արվում
«Սահմանամերձ գյուղերի հարկերի օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ելույթ ունենալով, հայտարարեց, որ թեև այս օրերին հայտարավեց, թե սույն օրենքը կթեթևացնի սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց սոցիալական լուծը, սակայն հակառակ արդյունքն է ստացվում:
«Կառավարությունը մերժեց այն նախագիծը, որը պետք է սահմաներ սոցիալական արտոնություններ` գազի, ջրի, էլեկտրաէներգիայի և այլնի հետ կապված: Բայց փոխարենը բերեց մի նախագիծ, որը ցույց տվեց, թե սահմանում է հարկային արտոնություններ: Հասկանալի է, որ ունեք աջակցության կարիք, բայց պետք է հիասթափեցնեք, քանի որ այս օրենքով արտոնություններ չեն սահմանվում: Այս օրենքով սահմանամերձ գյուղերի բնակիչները գազի, հոսանքի և այլնի համար մուծելու են այնպես, ինչեպես Երևանի բնակիչները, որը տեղի է ունեցել մինչ օրս: Թող ներեն ինձ կառավարության ներկայացուցիչները, սակայն կառավորության կողմից տված այս նախագիծը իրկանությանը չի համապատասխանում»,- հայտարարեց նա` ընդգծելով, որ Կառավարությունն ,այս օրենքն օգտագործելով, փորձում է սահմանում ապրող մարդկանց հուսախաբ անել:
«Փաստորեն կրկին ստեցին ու խաբեցին: Այս արտոնություններն, ըստ էության, այս պահին օգտակար չի լինելու ձեզ համար: Այս պահին արտոնություններ ստանալու խնդիր կա, բայց չեք ստանալու»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով` կառավարությանը պետք է սահմանի, թե որոնք են այդ համայնքները: Նա ընդգծեց, որ պետք է հստակ նշվի բոլոր սահմանների անունները: Ինչ վերաբերում է զեկույցին, ապա Փոստանջյանի հավաստմամբ , զեկույցում ընդգրկված են 26-47 համայնք, իսկ դա նշանակում է, որ չկա հստակ հաշվարկ: «Թե որ համայնքի մասին է խոսքը գնում, չկան հստակ տվյալներ: Ավելացնեմ նաև, որ սահմանում ապրող բնակիչների տները վնասված և շարունակում են վնասվել: Նրանք առողջական խնդիրն ունեն, ունեն նաև ուսանողներ, որոնց ուսման վարձավճարների հետ կապված խնդիր կա: Եթե պետությունն ուզում է աջակցել, այդ աջակցությունն ունի հստակ հասցեատեր, որին պետք է իսկապես աջակցել և տալ երաշիքներ: Նրանք են պահում մեր սահմանները, մինդեռ մենք նստած այստեղ, հանգիստ ապրում ենք: Պետությունը պարտավոր է ապահովել անգամ նրանց սնվելու գումարը, լուծել ջերմության հարցը: Պետությունը պետք է ապահովի այնպիսի պայմաններով, որ դրանք լինեն իսկապես արտոնություններ»,- բարձրաձայնեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ձեռնարկատիրական արտոնություններին, ապա, ըստ Փոստանջյանի, այդ գործընթացի համար պետք է հստակ ռազմավարություն սահմանվի: «Մենք չունենք որևիցե հստակ հայեցակարգ: Այդ համայնքներում խնդիրներն առաջացել են պատերազմի հետևանքով և մենք չունենք նաև անվտանգության երաշխիքներ»,- եզրափակեց խոսքըaza պատգամավորը: