23/10/2014 16:15
Վանո Սիրադեղյանի նկատմամբ միջազգային հետախուզումը շարունակվում է
Այժմ միջազգային հետախուզման մեջ գտնվող հայազգի քաղաքական գործիչներ և գործարարներ չկան, իսկ նախկին Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի նկատմամբ միջազգային հետախուզումը շարունակվում է:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի (ԱԿԲ) պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ միջազգային հետախուզման մեջ է գտնվում 309 անձ, իսկ այս տարվա 9 ամիսների ընթացքում Ինտորպոլի անդամ երկրներում հաջողվել է պարզել հետախուզվող 95 անձանց գտնվելու վայրը, որոնցից 66-ը ձերբակալվել են, իսկ 13-ը՝ ենթարկվել էքստրադիցիայի:
Ներկայումս միջազգային հետախուզման մեջ են գտնվում ՀՀ քացաքաղի կամ ազգությամբ հայ հանդիսացող 381 անձ:
Ա. Ֆիդանյանի խոսքով՝ Հայաստանում հայտնաբերվել է Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող 9 ավտոմեքենա: