23/10/2014 09:52
Ըստ Աշոտյանի` հոկտեմբերի 10-ի հանրահավաքն անարդյունք է անցել
Կառավարության ներկայացուցիչները, որոնք նախկինում ԱԺ էին գալիս կենտրոնական մուտքով, երեկ մտել են հետնամուտքից` լրագրողների ձեռքը չընկնելու համար:
Իշխանության ներսում առաջացած խուճապի ու եռյակի սկսած գործընթացի մասին «Հրապարակը» հարց է ուղղել Արմեն Աշոտյանին, ով նշել է. «Անշնորհակալ գործ է մեկնաբանել հարսանիքը մինչ հարսանիքը: Թող միջոցառումը տեսնենք ոնց է անցնում, ինչ են խոսում, նոր կմեկնաբանենք»: Լավ, այդ դեպքում գոնե «նշանդրեքը»` հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մեկնաբանեք: Աշոտյանի կարծիքով «նշանդրենք անարդյունք անցավ»:
Ծառուկյանի` նախագահ դառնալու հավակնությունների մասին հարցին ի պատասխան Աշոտյանը հղում արեց «դասականներին». ` Գալուստ Սահակյանին. «Նա չքնաղ ասել է ամեն ինչ, ավելին ասել հնարավոր չէ այս պահին»: