23/10/2014 10:13
Խաչատրյանն ու Բեգլարյանը հերքում են փոխվարչապետ նշանակվելու լուրը
Փոխվարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդներ համարվող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Գագիկ Բեգլարյանը երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցներում հերքել են, որ իրենք են դառնալու փոխվարչապետ:
Գագիկ Խաչատրյանը, մասնավորապես, այդ կապակցությամբ ասել է. «Չկա տենց բան»: Հարցին՝ առաջարկ եղե՞լ է, պատասխանել է՝ «ոչ», իսկ ցանկություն կա՞ լինելու փոխվարչապետ. «Ոչ, ցանկություն չկա»,- պատասխանել է նա:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ևս հերքել է փոխվարչապետ դառնալու մասին լուրերը. «Չէ, էդ հարցը չի քննարկվել»:
Թերթը նշում է, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, ու, հավանաբար, տարածքային կառավարման նախարարի ու փոխվարչապետի հարցը ևս կքննարկվի: