23/10/2014 14:51
«Զվարթնոցը» ցանկանում է շտկել բնակարանների տեխնիկական վրիպակները
ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 11-ի թիվ 1020-Ն որոշումով նախատեսվող` «Զվարթնոց» օդանավակայանի «Ա» և «Բ» բազմաբնակարան շենքերի սեփականատերերին Երևանի Բաբաջյան 98/2, 98/5, 98/6 հասցեում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքերում նոր բնակարաններ տրամադրելու գործընթացն անթերի կատարելու, տեխնիկական վրիպակները շտկելու նպատակով վերոնշյալ որոշման հավելվածը շարադրվել և հաստատվել է նոր խմբագրությամբ:
Որոշումը կայացել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի խնդրանքով՝ հաշվի առնելով ընկերության կողմից ներկայացված նախկին հավելվածում թույլ տրված տեխնիկական վրիպակները: