23/10/2014 15:17
Կասիլյասն իր ցուցանիշներով շրջանցեց Ռաուլին ու Չավիին
«Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի` «Լիվերպուլի» դեմ խաղին մասնակցելով (3:0):
33-ամյա դարպասապահը ՉԼ-ի 85-րդ հաղթանակը տոնեց կարիերայի ընթացքում: Այս ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիին (84 հաղթանակ):
Բացի այդ Կասիլյասը 143 խաղ է անցկացրել ՉԼ-ում ու այս ցուցանիշով էլ շրջանցել իր նախկին թիմակից Ռաուլին (142):