23/10/2014 10:40
Ղրիմից Հայաստան ուղիղ ավիաչվերթներ կիրականացվեն
Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել է, որ Հայաստանից կսկսեն ինքաթիռներ թռչել դեպի Ղրիմի Հանրապետություն:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ցուրկինը նշել է, որ նոյեմբերի 16-ից «Грозный Авиа» ավիաընկերությունը նախատեսում է չվերթներ իրականացնել «Սիմֆերոպոլ-Երևան» ուղղությամբ:
Նրա խոսքով՝ տոմսերն արդեն վաճառվել են, իսկ դեպի Ղրիմ շաբաթական իրականացվելու է մեկ չվերթ՝ կիրակի օրերին:
Մինչ այդ, Սիմֆերոպոլը ուղիղ ավիաչվերթով կապվել էր Ստամբուլի հետ: