23/10/2014 14:23
Եվա Դարբինյանի և Իսկուհի Վարդանյանի լիազորությունները դադարեցվել են
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է դատավորների լիազորությունները դադարեցնելու հրամանագիր: Այս մասին հայտնում են երկրի ղեակավարի մամուլի գրասենյակից՝ տրամադրելով Նախագահը հրամանագիրը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի եզրակացությունները` որոշում եմ.
2014 թվականի հոկտեմբերի 22-ից դադարած համարել՝
1) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի լիազորությունները.
2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանի լիազորությունները»,- ասված է հրամանագրում: