23/10/2014 15:25
Դավութօղլու. Թուրքիան զորքեր չի ուղարկելու Կոբանիի պաշտպանության համար
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում որպեսզի սիրիական Կոբանի քաղաքը անցնի «Իսլամական պետության» մարտիկների հսկողության տակ, սակայն չի պատրաստվում զորքեր ուղարկել քաղաքի պաշտպանության համար:
Trend-ի փոխանցմամբ, Դավութօղլուն Սիրիայում և մասնավորապես Կոբանիում ստեղծված իրավիճակը համեմատել է գերտերությունների աշխարհաքաղաքական խաղում շախմատային ֆիգուրների հետ:
Նրա խոսքով, Թուրքիան օգնել է Կոբանիին՝ թույլատրելով քրդական փեշմերգայի մարտիկներին անցնել Սիրիայի սահմանը:
Նշվում է, որ Սիրիայի քրդաբնակ Կոբանի քաղաքում թեժ մարտեր են ընթանում քրդերի և «Իսլամական պետության» մարտիկների միջև: